«Իրանն ակնկալում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, հատկապես՝ Ռուսաստանը և Չինաստանը, ԱՄՆ-ին թույլ չեն տա այսուհետ էլ չարաշահել իր դիրքը Խորհրդում և կընդունեն հաստատուն դիրքորոշում, որը կդատապարտի ամերիկա-իսրայելական ագրեսիան մեր երկրի նկատմամբ»,- իր չինացի պաշտոնակից Վան Իի հետ զրույցում ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:               
 

Կուբայում կբացվեն ինտերնետ-ակումբներ

Կուբայում կբացվեն ինտերնետ-ակումբներ
29.05.2013 | 11:27

Կուբայի կառավարությունը հայտնել է, որ շուտով կընդլայնի ինտերնետ հասանելիությունը երկրի տարածքում։ Այդուհանդերձ, տնային պայմաններում համաշխարհային ցանցին միացման արգելքը կպահպանվի։ Հաջորդ շաբաթ ամբողջ երկրով մեկ կբացվեն 118 ինտերնետ-սրճարաններ, որտեղ համացանցից մեկ ժամ օգտվելու համար այցելուները պետք է վճարեն 4,5 դոլար։ Կուբայում ամսական միջին աշխատավարձը 20 դոլար է, այդ իսկ պատճառով շատ բնակիչներ կարող են ինտերնետից օգտվել միայն ուսումնական հաստատություններում կամ աշխատավայրում։

Իշխանությունները նաև հայտարարել են, որ շատ ուշադիր հետևելու են ինտերնետ թրաֆիքներին։ Կուբան աշխարհում վերջին տեղերից մեկն է գրավում համաշխարհային ցանցին բնակչության հասանելիության մակարդակով։

Դիտվել է՝ 4633

Մեկնաբանություններ